Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՄԱՐԵԼ Է ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ17 հունիսի 2005 - 08:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դրական է գնահատում Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Թեեւ բանաձեւը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, քանի որ Բունդեսթագն իրեն իրավասություն չի վերապահում որակավորում տալ 1915թ. դեպքերին, սակայն «ցեղասպանություն» բառն առկա է նկարագրական մասում, իսկ որոշման մասում այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ կիրառում է «հայոց բնաջնջում» տերմինը, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան տարիներ շարունակ խուսափում էր այդ մասին խոսել եւ ավելի շուտ հակված էր լռության կամ ժխտման, Բունդեսթագի որոշումը շրջադարձային է: Հատկապես, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 1915թ. ողբերգական իրադարձություններին եւ կոչ անում Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ: Բունդեսթագի որոշումը եւս մեկ կարեւոր քայլ է Թուրքիայի ԵՄ անդամակցության կապակցությամբ հայկական հարցերը առաջիկա աշնանը նախատեսվող բանակցությունների օրակարգում ընդգրկելու առումով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |