Ժերար Դեպարդյեն դիտարկում է Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությունը19 դեկտեմբերի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Դերասան Ժերար Դեպարդյեն, որն ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու հնարավորության մասին, հայտարարել է, որ Բելգիայից բացի, որտեղ նա արդեն անշարժ գույք է ձեռք բերել, դիտարկում է նաև Ռուսաստան կամ Չերնոգորիա տեղափոխվելու հնարավորությունը, գրում է Le Monde թերթը: Նախընտրական նախագահական քարոզարշավի ժամանակ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է բյուջեի պակասուրդը հաղթահարելու համար 2013թ. բարձրացնել եկամտահարկը, տարեկան 1 մլն եվրո աշխատող քաղաքացիների համար այն հասցնելով 75 տոկոսի: Որոշ ունեվոր մարդիկ, այդ թվում նաև Դեպարդյեն, որոշեցին հեռանալ երկրից: Վարչապետին հղած նամակում դերասանը հայտարարեց, որ հրաժարվում է ֆրանսիական անձնագրից ու սոցիալական ապահովագրությունից: Ավելի վաղ, բելգիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դերասանն արդեն տուն է գնել Բելգիայի Նեշեն փոքր քաղաքում, որտեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ֆրանսիացի միլիոնատերեր: Ըստ Le Monde թերթի, ընկերների հետ ընթրիքի ժամանակ Դեպարդյեն ասել է, որ արդեն «առնվազն երեք երկիր կարող է նրան ընդունել»: «Բելգիան, որտեղ ես տուն եմ գնել, Չերնոգորիան, որտեղ ընկերներ ու գործարար շահեր ունեմ և Ռուսաստանը»,-ասել է նա, գրում է պարբերականը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով |