Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում տարին կեզրափակի 75-րդ տեղում19 դեկտեմբերի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2012 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վերջին վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 7 հորիզոնականով և 457 միավորով կեզրափակի տարին 75-րդ տեղում: 2011 թվականին հավաքականը 612 միավորով 46-րդն էր: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան բարձրացել է 4-րդ հորիզոնական 1165 միավորով, Դանիան նահանջել է 23-րդ տեղը 821 միավորով, Չեխիան 29-րդն է 821 միավորով, Բուլղարիան 50-րդ տեղում է 585 միավորով, իսկ Մալթան 146- րդն է 178միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1606 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1437 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1290 միավորով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները |