Երեկ ձերբակալված օպերլիազորները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ

Երեկ ձերբակալված օպերլիազորները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեականհետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրի 309-րդհոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները ճարաշահելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---