ԵԽ-ում նախագահելու ընթացքում Հայաստանը շեշտը դնելու է տեղական ժողովրդավարության ամրապնդման վրա19 դեկտեմբերի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գրասենյակի հետ համագործակցությունը և հաջողություններ մաղթեց տիկին Զեհեին հետագա գործունեության մեջ: Նա վստահություն հայտնեց, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ գործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ: Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված են Եվրախորհրդի հետ համագործակցության 2011-2014թթ. քառամյա ծրագրով: Փոխվարչապետը նշեց, որ 2013թ. Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները: Հայաստանի նախագահության շրջանում կանցակացվեն նաև ապակենտրոնացված գործակցության խորացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես Ֆրանսիայում տեղի կունենա ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովը, նախատեսվում է նաև կազմակերպել եվրոպական մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում և այլն: Կողմերը կարևորեցին Հայաստանի և ապակենտրոնացված զարգացման ավանդույթներ ունեցող ԵԽ անդամ մյուս երկրների համայնքների միջև ուղիղ շփումների, փորձի փոխանակումը` ընդգծելով, որ դա կնպաստի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, նոր գաղափարների կյանքի կոչմանը: Փոխվարչապետն անդրադարձավ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթին` նկատելով, որ այն համախմբել է ոլորտի զարգացման գաղափարները, և փաստաթղթում արձանագրված մոտեցումների մեծ մասը համահունչ են ԵԽ հետ համագործակցության ծրագրի դրույթներին, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |