Բրիտանական հավաքածուներից շուրջ 212 հազար աշխատանքներ ներկայացված են համացանցում19 դեկտեմբերի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Public Catalogue Foundation (PCF) կազմակերպությունը BBC-ի հետ միասին ավարտել է իր դարակազմիկ նախագիծը` թվայնացնելով բրիտանական հանրային ժողովածուներում պահվող գեղանկարչության բոլոր ստեղծագործությունները: Այդ մասին հաղորդվում է Your Paintings նախագծի էջում, որտեղ կարելի է ծանոթանալ աշխատանքի արդյունքների հետ: Your Paintings-ի նախագիծը գործարկվել է 2011-ին BBC կայքի բազայում: Այդ ընթացքում նրա կազմակերպիչները կատարել են բոլոր նկարների որոնման ծավալուն հետազոտություն, որոնք գտնվում են հանրային հավաքածուներում, ինչպես նաև թվայնացրել են դրանք: Ներկա պահին կայքում ներկայացված են շուրջ 212 հազար աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան 600 տարիների պատմություն: Նախագծին մասնակցել են ավելի քան 3 հազար կազմակերպություններ` թվայնացման համար ներկայացնելով իրենց մոտ պահվող նկարները: Դրանք եղել են ոչ միայն թանգարաններ, պատկերասրահներ և համալսարաններ, այլ նաև քաղաքային խորհուրդներ, ոստիկանության բաժիններ: «Որոնումները հոգնեցուցիչ են եղել»,- ասել է Public Catalogue Foundation-ի տնօրեն Էնդրյու Էլիսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |