«Ինտերվենցիա». Երիտասարդ արվեստագետները փորձում են ճանաչել միմյանց19 դեկտեմբերի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, կներկայացվեն Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: «Ինտերվենցիա» խորագիրը կրող միջոցառումը իրականացվել է cultural.am կայքի նախաձեռնությամբ ու Երիտասարդական բանկի, ինչպես նաև Հայաստանի Գրողների միության և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Երիտասարդ կոմպոզիտոր և միջոցառման մասնակից Հովիկ Սարդարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեկոն նպատակ ունի լայն հասարակությանը, ինչպես նաև միմյանց ներկայացնելու հայ երիտասարդ ստեղծագործողներին: Նրա խոսքով` երաժշտական ստեղծագործությունները կատարելու են այնպիսի երաժիշտներ, որոնք լայն ճանաչում ունեն արտասահմանում և մեծ սիրով համաձայնել են կատարել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երեկոն բաղկացած կլինի երեք մասից, որոնցից առաջինում կցուցադրվեն երիտասարդ նկարիչների աշխատանքներիը (համադրող` Անի Հայկազուն): Կցուցադրվեն Լևոն Ֆլջյանի, Կարեն Բարսեղյանի, Հրաչ Վարդանյանի, Վահագն Գալստյանի, Արմեն Ամիրաղյանի, Սուրեն Սաֆարյանի և Լևոն Աբրահամյանի աշխատանքները: Այնուհետև իրենց ստեղծագործությունները կընթերցեն երիտասարդ գրողներ Արամ Պաչյանը, Հասմիկ Սիմոնյանը, Էդուարդ Հարենցը, Նշան Աբասյանը, Նառա Վարդանյանը, Մանե Գրիգորյանը, Ռուզաննա Ոսկանյանը, Տաթև Չախչախյանը, Կարեն Անտաշյանը, Մերի Մկրտչյանն ու Լիլիթ Կարապետյանը: Միջոցառման երկրորդ բաժնում կկատարվեն երիտասարդ կոմպոզիտորների նոր վոկալ-գործիքային ստեղծագործությունները` գրված հայ երիտասարդ բանաստեղծների տեքստերով: Կհնչեն Վարդան Հարությունյանի «Կրակոցն» ըստ Հասմիկ Սիմոնյանի` գրված էլեկտրոնայինների համար, Տաթև Ամիրյանի «Երբ դու գնացիր»-ն ըստ Արա Ալոյանի` սոպրանոյի և դաշնամուրի համար, Հովիկ Սարդարյանի «Madrigal»-ն ըստ Ռուզաննա Ոսկանյանի` սոպրանոյի և թավջութակի համար, Արամ Հովհաննիսյանի «Drei instanzen»-ն ըստ Տաթև Չախչախյանի` (մեցցո) սոպրանոյի և դաշնամուրի համար, Արթուր Ավանեսովի 4 երգ «Liederbuch» շարքից ըստ Ա.Ավանեսովի և Նատալյա Մեդվեդևայի` բարիտոնի և դաշնամուրի համար: Կկատարեն Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Տաթևիկ Մովսիսյանը (սոպրանո), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ), Կիմ Սարգսյանը (բարիտոն) և Վարդան Հարությունյանը (էլեկտրոնայիններ): Միջոցառման մուտքն ազատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |