Բալթյան երկրների ԽՎ կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին «շտապ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»

Բալթյան երկրների ԽՎ կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին «շտապ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»

PanARMENIAN.Net - Բալթյան երկրների Խորհրդարանական վեհաժողովը ԵՀԱԿ Մինսկի խմբին ակտիվության կոչ է արել, չորեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Բալթյան երկրների ԽՎ-ի փոխնախագահ Ռայմոնդ Դեոնիսը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է շտապ լուծվի:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է շուտափույթ կերպով լուծվի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: ԵԱՀԿ ՄԽ չի կարողացել հասնել առաջընթացի, ուստի պետք է ակտիվացնի ջանքերը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-ասել է Դեոնիսը:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորման գործընթացում պետք է հաշվի առնվեն այն մարդկանց կարծիքները, ովքեր տուժել են դրանից, հաղորդում է Թրենդը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---