ԱԺ մշտական հանձնաժողովն ու Ժնևի կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 19 դեկտեմբերի 2012 - 20:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև դեկտեմբերի 19-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Հուշագիրն ստորագրեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին: Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության ոլորտներում օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Հանձնաժողովին առընթեր կստեղծվի խորհրդատվական խումբ, որը կիրականացնի փորձագիտական գործունեություն՝ հանձնաժողովին տրամադրելով օրենսդրական խորհրդատվություն և առաջարկներ, որոնք կվերաբերեն հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին, իսկ Ժնևի կենտրոնը կաջակցի խմբի աշխատանքներին: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ հուշագիրը կողմերի միջև արդյունավետ համագործակցության ամուր իրավական հիմք կդառնա և կապահովի անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության գործում կողմերի համագործակցության շարունակականությունը, հաղորդում է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |