Ոստիկանությունը պատրաստվում է զանգվածային անկարգությունների![]() 19 դեկտեմբերի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը և գործողությունների ներդաշնակումն ապահովելու, զինծառայողների և ոստիկանության ծառայողների ունակություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով դեկտեմբերի 17-ից 19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում` «Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ընթացքում» թեմայով կազմակերպվել և անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն` ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Զորավարժության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել էր օպերատիվ շտաբ` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ղեկավարությամբ: Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փուլը, որին նախորդել է հատուկ տեխնիկայի ցուցադրությունը: Բուն զորավարժության ընթացքում ստորաբաժանումները, նախնական պլանի համաձայն, լիարժեք իրականացրել են առաջադրված խնդիրները: Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպչական պատշաճ մակարդակով: Վարժանքների ընթացքում առավել աչքի ընկած ծառայողները ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացել են պարգևների: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |