Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները![]() 19 դեկտեմբերի 2012 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |