Կենդանաբանական այգու տաղավարը Հյուսիսային պողոտայում կգործի մինչև դեկտեմբերի 30-ը![]() 19 դեկտեմբերի 2012 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառի` Երևանի կենդանաբանական այգու տաղավարը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Կենդանաբանական այգու լրատվության բաժնից: Տոնավաճառին Կենդանաբանական այգին ներկայացված է այգու էկոլոգիական ակումբի սաների կողմից պատրաստված ամանորյա ձեռագործ կախազարդերով, տոնածառի խաղալիքներով, հուշանվերներով, Երևանի կենդանաբանական այգու «Զու» ամսագրով, այգու կենդանատեսակներին պատկերող կրծքանշաններով և վերամշակված թղթից պատրաստված նոթատետրերով, նկարչական ալբոմներով ու նոր տարվա բացիկներով: Մինչև դեկտեմբերի 30-ը տոնավաճառում ներկայացված է նաև «Ապրող ծառ» նախագիծը: Տաղավարում ցուցադրվում են ծառատեսակի նմուշներ, ըստ որի տոնավաճառի այցելուները ցանկության դեպքում Երևանի կենդանաբանական այգու տարածքից կարող են վարձակալել կամ ձեռք բերել ամանորյա «կենդանի» ծառեր: Ողջ հասույթը կտրամադրվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին, իսկ ծառերը գարնանը կտնկվեն կենդանաբանական այգու տարածքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |