Բաքուն լրջորեն կարծում է, որ իրավունք ունի՞ որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել Արցախ

Բաքուն լրջորեն կարծում է, որ իրավունք ունի՞ որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել Արցախ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորը «պետք է բացատրի» Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցի նպատակը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

«Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցին այդ տարածքներ, քանի որ դա նրանց աշխատանքն է: Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի` այդ տարածքներ հանուն տարբեր քաղաքական նպատակների այցելելուն, ապա մենք պաշտոնապես նրանց թույլ չենք տալիս, քանի որ դրա համար հիմքեր չկան: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին, ապա պետք է մտածել այդ ուղևորության նպատակների մասին»,-չորեքշաբթի օրը լրագրողների է ասել Ազիմովը:

Նրա խոսքով, «ԵՄ-ն չի մասնակցում հակամարտության կարգավորմանը, այլ միայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Ապագայում ԵՄ-ն կարող է ներգրավվել հակամարտության հետ կապված ինչ-ինչ հարցերի լուծման գործընթացում, ընդգծել է փոխնախարարը` հավելելով, որ «եթե Լեֆորը ցանկանում է այցելել Ղարաբաղ, ապա պետք է բացատրի այցելության նպատակը»:

Որևէ բան մեկնաբանելն ավելորդ է, բայց մի՞թե Բաքվում լրջորեն կարծում են, որ իրավունք ունեն որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել արդեն վաղուց դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչվող տարածք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---