Մշակույթի նախարարությունը հաշվետու է եղել եկամուտների և պետբյուջե փոխանցած հարկերի մասին20 դեկտեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարության աշխատանքի մասին 2012թ. 9 ամսվա ընթացքում, համեմատական ացկացնելով 2011թ. նույն ժամանակահատվածի հետ և ներկայացնելով ոլորտի հեռանկարները: Ըստ նախարարի, պետկառույցի վարույթում գտնվող ոչ առևտրային հաստատություններից ստացված եկամուտը մշակույթի ոլորտում ծառայությունների տրամադրման արդյունքում ավելացել է 55,5 մլն դրամով կամ 11,2 տոկոսով: Ըստ նրա, այլ եկամուտների ծավալն աճել է 17,5 մլն դրամով կամ 15,1 տոկոսով: «Այդպիսով, ընդհանուր եկամուտները ծառայությունների տրամադրումից մշակույթի ոլորտում 2012թ. 9 ամսում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են մոտ 73 մլն դրամով կամ 11,9 տոկոսով»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ չորրորդ եռամսյակի արդյունքներով ակնկալվում է ընդհանուր եկամուտի աճ 338 800 դրամով, իսկ տարեկան կատարողականի ցուցանիշը կգերակատարվի 15,45 տոկոսով: 2012թ. 9 ամիսների տվյալնելով ոլորտում աշխատում է 5 765 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 5 649 ցուցանիշի դիմաց: Միջին աշխատավարձը հաշվետու շրջանում կազմել է 64 579 դրամ 2011թ. նույն ժամանակահատվածի 64 525 դրամի դիմաց: Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա ըստ ծրագրի, դրանք պետք է կազմեն՝ եկամտահարկի գծով՝ շուրջ 298 մլն դրամ, շահութահարկի գծով՝ 27 մլն դրամ, ԱԱՀ՝ 87 մլն դրամ, պարտադիր սոցվճարումների գծով՝ շուրջ 997 մլն դրամ: Մշակույթի ոլորտի գերակայությունների թվում Հասմիկ Պողոսյանը նշել է էլեկտրոնային տոմսերի ներմուծումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |