ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ20 հունիսի 2005 - 08:08 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հուստ Լագենդիյկը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, իսկ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտվեն միմյանցից անկախ: Այդ մասին Հուստ Լագենդիյկը ասել է Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիեբեյօղլուի հետ հանդիպման ժամանակ: «Թուրքիան պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Մեկուսացման քաղաքականությամբ անհնար է որեւէ արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կկարողանա վերադարձնել իր տարածքները երկխոսության ճանապարհով: Եվրամիությունը պետք է ակտիվ դեր խաղա հայ-ադրբեջանական վեճի լուծման գործում», - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |