Հայաստանը Իրանին հինգ տարով արոտավայրեր կհատկացնի Սյունիքում, փոխարենը կստանա գյուղտեխնիկա![]() 20 դեկտեմբերի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Ատրպատական նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Ատրպատական նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, հինգշաբթի օրը հաղորդել է IRNA տեղեկատվական գործակալությունը: Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Ատրպատական հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը: «Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը: Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |