Բելգիացի դիվանագետ. Եվ ԵԱՀԿ ՄԽ-ն, և ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 20 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրավիճակին: Դա ողբերգական պատմություն է, այստեղ արդեն 2 տարի գտնվելով, ես տեսնում եմ, որ առաջընթացի հասնելը հեշտ չէ»,-հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Լյուկ Տրոենը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: «Դա չի նշանակում, թե մենք պետք է կորցնենք հույսներս ու նվազեցնենք ջանքերը: Հակառակը, մենք պետք է ավելի մեծ դիվանագիտական ջանքեր գործադրենք: Այլընտրանքային լուծումը դա բռնությունն է, որից պետք է խուսափել»: «Ես երջանիկ եմ, որ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում: ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունը այդ ոլորտում, մասնավորապես Հարավային Կովկասում ներկայացուցչությունների գործունեության շրջանակներում: Դեսպան Լեֆորը նաև քայլեր է ձեռնարկում, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, լրացնելով ու փոխգործակցելով Մինսկի խմբի հետ: Ես վստահ եմ, որ լուծում կգտնվի»,-ասել է Լյուկ Տրոենը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |