Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ 2012թ նորմալ տարի էր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ 2012թ նորմալ տարի էր

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկները 2013-ի հունվարին կմասնակցեն Հայասատանի առաջնությանը: Դրանից հետո Հայաստանի հավաքականը կսկսի ուսումնա-մարզական հավաքները` պատրաստվելով միջազգային մրցումներին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ասել է, որ առաջնությունում ելույթ կունենան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ բռնցքամարտիկներ: «Ամենայն հավանականությամբ մեր երիտասարդ մարզիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը և Նարեկ Աբգարյանը, ովքեր մի քանի օր առաջ մինչև 23 տարեկանների ԵԱ-ում մեդալներ նվաճեցին, առաջնությանը չեն մասնակցի»,-ասել է մարզիչը: Նրա խոսքով, 2012թ բռնցքամարտիկների համար նորմալ էր. «Կալինինգրադում վերջին առաջնությունն իրեն արդարացրեց և կարող եմ ասել, որ 2013-ին պետք է անենք ամեն բան` մեր երկրի համար շատ մեդալներ նվաճելու համար»:

2013-ը բռնցքամարտիկների համար հագեցած կլինի` մայիսին կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերին կանցկացվի աշխարհի առաջնություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---