ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ20 հունիսի 2005 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Երեւանի նախագծողները կմասնակցեն Մոսկվայի նոր միկրոշրջանների նախագծման աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Մոսկվայի շինհամալիրի մամլո ծառայությունը , այդ մասին հայտարարել է Համալիրի ղեկավար Վլադիմիր Ռեսինը: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած Մոսկվայի եւ Երեւանի շինարարների աշխատանքային հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում բնակարանային շինարարության ոլորտում, նշել է նա: Վ.Ռեսինի խոսքերով, մասնավորապես, համաձայնագիր է ստորագրվել «Երեւաննախագիծ» պետական գիտական ինստիտուտի հետ համագործակցության վերաբերյալ: «Մենք պայմանավորվել ենք, որ «Երեւաննախագծի» մասնագետները կաշխատեն Մոսկվայում: Մենք կնգերգրավենք նրանց բնակելի շենքերի նախագծման փուլում: Սա շատ ուժեղ ինստիտուտ է փորձառու մասնագետներով, մեր «Մոսպրոեկտի» նման,-նշել է Վ.Ռեսինը: «Բացառված չէ, որ երեւանցի նախագծողները մասնակցեն Կուրկինո շրջանի բնակելի շենքերի նախագծմանը»,-ավելացրել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |