Տրայան Հրիստեան՝ ԼՂ հակամարտության մասին. Մենք նավթից կախվածություն չունենք![]() 20 դեկտեմբերի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը շատ կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ դա տարածաշրջանում կայունություն կապահովի: Այս մասին այսօր Երիտասարդ առաջնորդների դպրոցի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած դասախոսության ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: «ԵՄ-ն այն եզակի կառույցներից է, որը որևէ գաղտնի մտադրություն չունի: Մենք նավթից կախվածություն չունենք: ԵՄ-ի քայլերն ուղղված են տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը»,-ընդգծեց դեսպանը: Նա հավաստիացրեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբին և խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը: Նա նշեց, որ ԵՄ-ն կշարունակի ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական աջակցություն տրամադրել Հայաստանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |