Հայաստանում ձերբակալվածները դեռ հայտնվում են «աբիզյաննիկներում»

Հայաստանում ձերբակալվածները դեռ հայտնվում են «աբիզյաննիկներում»

PanARMENIAN.Net - Հայաստանում ձերբակալվածներին պահելու վայրերում դեռ օգտագործում են «ակվարիում» կամ «աբիզյաննիկ» կոչվող 1 քառ. սմ մակերեսով երկաթե ճաղավանդակները : Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ձերբակալվածներին պահելու վայրերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:

«Դրանք 3 ժամանոց խցեր են, նստելու տեղ ունեն: Ձերբակալվածին պահում են, մինչ այլ ընթացակարգեր ու գործողություններ են իրականացնում: Բայց մի անգամ, դիտորդները մտել են ու 2 վանդակում 3 ձերբակալված են տեսել: Մեկից հաջողվել է պարզել, որ 2 օր է այդ խցում են պահում», - ասաց Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգումները բացառվում են, բայց նույնն ասել չի կարող ոստիկանության բաժինների մասին: Հայտնաբերված դեպքերում էլ ոչ մի անգամ բողոք չի եղել:

«Սրան վերջ պիտի տանք: Պիտի մտածեն` թող այս անգամ զոհը ես լինեմ, բայց մյուսների հանդեպ նույնը չկրկնվի», - ասաց Սուրեն Իսկանդարյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---