Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել և օժանդակել Ազգային ժողովում հետազոտական կարողությունների զարգացմանը, նպաստել իրավական կարգավորման տարաբնույթ հարցերի նկատմամբ միջազգայնորեն կիրառվող ժամանակակից սկզբունքների ու լավագույն մոդելների վերաբերյալ իրազեկության և ըմբռնման մակարդակի բարձրացմանը:

Մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքներն անանուն ուղարկվել էին Կոպենհագեն, որտեղ գտնվում է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունը, վերջինիս աշխատակիցներն էլ որոշել են լավագույն հետազոտությունները:

Առաջին մրցանակին արժանացավ Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Արամ Շաքարյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով» վերլուծությունը: Նրանց շնորհվեց նաև «Լավագույն թիմային աշխատանք» մրցանակը՝ «Համեմատական վերլուծություն. փոքր և միջին ձեռներեցության խթանմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների հաջողված օրինակներ (առանձին ոլորտներում և համապարփակ)» աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---