Հայաստանում ռեգբին զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում![]() 20 դեկտեմբերի 2012 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կարատեի ֆեդարացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և 2013-ի նախատեսված ծրագրերը: Բազմաթիվ միջազգային մրցաշարերում հայ կարատեիստները վերադարձել են 6 ոսկե, 8 արծաթե (որից մեկը թիմային) և 5 բրոնզե մեդալներով: Կարատեի հայ մասնագետները ֆեդերացիայի աջակցությամբ մասնակցել են Հունաստանում կազմակերպված մրցավարների և մարզիչների համար անցկացվող դասընթացներին: 2013-ի սկզբին նախատեսվում է մասնակցել Թուրքիայում անցկացվելիք պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ աշխարհի առաջնությանն այդ նույն տարիքային խմբերը ներկայացնող մարզիկները կմասնակցեն արդեն աշնանը: Կարատեի մեծահասակների թիմը նույնպես մասնակցելու է մի քանի միջազգային մրցաշարերի: Հաշվետվություն է ներկայացրել նաև Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուն զունգընթաց նա նաև իր մտահոգությունն է հայտնել ռեգբիի համար նախատեսված մարզադաշտի բացակայության վերաբերյալ և փաստել, որ Հայաստանում ռեգբին վերածվում է դահլիճային մարզաձևի: Ըստ ֆեդերացիայի նախագահի ներկայացրած տեղեկատվության, սպորտաձևն առավել զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում, սակայն, որոշ նախապայմաններ թույլ են տալիս ենթադրել, որ հետզհետե մարզաձևի աշխարհագրությունը կընդլայնվի ընդգրկելով հանրապետության այլ քաղաքները նույնպես: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |