Հրաչյա Ռոստոմյան. Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ ունի, պետք չէ այն կորցնել![]() 20 դեկտեմբերի 2012 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Հայաստանի հեծանվային ապորտի ազգային ֆեդերացիայի հաշվետվության լսումներին: 2012-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքերով, տարեսկզբին Ծաղկաձորում կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, իսկ հունիս ամսին՝ Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունը: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականները մասնակցել են նաև մի շարք միջազգային մրցաշարերի: Մասնավորապես՝ Բելոռուսիայի բաց առաջնությանը, Թուրքիայում տեղի ունեցած բազմօրյա խճուղային հեծանվավազքին, Պորտուգալիայում և Հոլադիայում կայացած եվրոպական մրցաշարերին և Իրանում կայացած բազմօրյա հեծանվավազքին, որտեղ թիմային հաշվարկով գրավել են 5-րդ տեղը: «Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ ունի, պետք չէ այն կորցնել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ լավ մարզիկներ ունենալու համար նախ լուրջ ֆինանսական միջոցներ և հետո, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է Ռոստոմյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |