ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, սա եւս մեկ հնարավորություն էր ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները երկում, ինչպես նաեւ նրա համար, որ ժողովրդի ընտրյալները ներկայացնեն իրենց ընտրողների շահերը: Դրանով Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնուրույն կերպով հանրապետության եւ ժողովրդի համար պատասխանատու իշխանություն ձեւավորելու իր կամքը: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, դեռեւս հայտնի չեն ընտրության արդյունքները, սակայն դիտորդները դրական են գնահատել դրանց անցկացումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---