Այս տարի Լուվր է այցելել 10 մլն մարդ![]() 20 դեկտեմբերի 2012 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Լուվրն այս տարի ընդունել է այցելուների ռեկորդային քանակություն: Տարեսկզբից թանգարան է այցելել 10 մլն մարդ, ինչը 1 միլիոնով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: «Այս նոր ռեկորդը հաստատում է աշխարհում Լուվրի առաջատար դերը»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում: Սեպտեմբերին թանգարանում բացվել է իսլամին նվիրված բաժին:Այս բաժնում ներառված են մահմեդական աշխարհի մշակույթը ներկայացնող մոտ 18 հազար առարկաներ: Լուվրի արտասահմանցի հաճախորդների մեծ մասն ամերիկացիներ, բրազիլացիներ և չինացիներ են: Հյուրերի մոտ 50 տոկոսը 30 տարեկանից երիտասարդ են, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |