ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ.ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայերի մասնակցությամբ փոքրաթիվ բախումները Ռուսաստանում չեն կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Պատասխանելով այն հարցին, թե չպետք է արդյոք պաշտոնական Երեւանը արձագանքի Ռուսաստանում հայերի հանդեպ աճող բացասական վերաբերմունքին, հիմնված իրադարձությունների սարքած փաստերի վրա` Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ իրադարձությունները փոքրաթիվ են եւ չարժե դրան զանգվածային բնույթ տալ: Ըստ նախարարի, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա եւ հայերը բավականին բարեկեցիկ կյանք են վարում Ռուսաստանում: «Նման միջադեպերի կարգավորումը անդրկուլիսյան աշխատանք է պահանջում, ինչով եւ զբղվում է Ռուսաստնում Հայաստանի դեսպանատունը եւ հարկավոր չէ դրա մասին խոսել հրապարակավ»,-հայտարարել է նախարարը եւ ավելացրել.«Իրավիճակն այնպիսին չէ, որ խոսենք դիվանագիտական նոտաների լեզվով»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---