ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ21 հունիսի 2005 - 07:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ստորագրել է «Հայկական ատոմային Էլեկտրակայանում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրենքը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում: Հայկական ատոմակայանի համար նման պահեստարան կառուցվել է Հայաստանում 2000 թվականին: Ներկայիս օրենքը նախատեսում է արդեն երկրորդ պահեստարանի շինարարությունը, որի շահագործման ժամկետը կկազմի 50 տարի: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարը, նոր պահեստարանի շինարարությունը կարժենա շուրջ 10 մլն եվրո: Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը հանձնվել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» կառույցի եւ «Ռոսէներգատոմ» կոնցեռնի դուստր «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը հինգ տարի ժամկետով: ԵՄ-ը պահանջում է փակել ՀԱԷԿ-ը եւ առաջարկում է այդ նպատակի համար 100 մլն դոլար եվրո: Հայկական կողմը գտնում է, որ ՀԱԷԿ-ը կարող է աշխատել դեռեւս 15 տարի, եւ մինչեւ փակումը անհրաժեշտ է գտնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որը կարժենա 1 մլրդ դոլար, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |