Արթուր Աբրահամը ըստ «BoxSport» ամսագրի ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ21 դեկտեմբերի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ «BoxSport» ամսագրի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է 2012թ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Նրա մարզիչ Ուլլի Վեգները դարձել է լավագույն մարզիչ. այս կոչմանը նա արժանանում է 9-րդ տարին անընդմեջ: «Սա լավ արդյունք է: Վեգները շատ հայտնի է բռնցքամարտի աշխարհում: Նա մարզում է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Աբրահամը, Խուան Պաբլո Էրնանդեսը, Մարկո Հուքը: Նա հրաշալի է կատարում իր աշխատանքը: Ուստի ինձ համար անակնկալ չէ, որ նա լավագույնն է ճանաչվել»,-ասել է Sauerland Event-ի գլխավոր տնօրեն Քրիս Մայերը: WBO չեմպիոնական գոտին Աբրահամը նվաճել է այս տարի` հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին, ապա բարեհաջող պաշտպանել է այն` Մեհդի Բուադլայի հետ մենամարտում: 2013-ի ապրիլին նա կմենամարտի Շտիգլիցի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |