ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Փարիզում կայացած հանդիպումը գտնում է արդյունավետ: Նրա խոսքերով` Փարիզում շոշափվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով անցնող ընդհանուր օգտագործման ճանապարհին առնչվող հարցեր: Այժմ Բաքուն պատասխան է ակնկալում Երեւանից: Նրա խոսքերով` Բաքուն Հայաստանին առաջարկում է ընդհանուր օգտագործման ճանապարհ եւ հույս ունի, որ առաջարկությունը կընդունվի Երեւանի կողմից, քանզի կողմերը շահագրգռված են հուսալի հաղորդակցություններում: Ազիմովը տեղեկացրել է, որ ընդհանուր ճանապարհը նախատեսվում է անցկացնել Աղդամի, Ստեփանակերտի, Շուշիի մոտով, այնուհետեւ Գորիսի, Սիսիանի տարածքով մինչեւ Նախիջեւան: Փոխնախարարը գտնում է, որ այդ նախագծի առավելությունը կայանում է նրանում, որ երկու կողմերի օգտագործման դեպքում նրանցից ոչ մեկը շահագրգռված չի լինի դրա շրջափակմամբ: Հայտնի է դարձել նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար գումարվելու է դոնոր խորհրդաժողով, իսկ հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու են միջազգային ուժերը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---