Օմեր Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է Ստամբուլի հայկական դպրոց21 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դիչերն այցելել է Ստամբուլի Շիշլի շրջանի Մխիթարյան հայկական դպրոցը: Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է հայկական դպրոց, հաղորդում է Hürriyet Daily News-ը: Նա դպրոց է այցելել հակահայկական արտահայտությունները դասագրքերից հանելու աշակերտների խնդրանքով: «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարծում են, որ միայն նրանք են բախվում խնդիրների հետ, բայց դա այդպես չէ: Անցյալում ոչ միայն ազգային փոքրամասնությունները և ալեվիները, այլ նաև սունիներն են դարձել ավտորիտար որոշումների, ազատությունները և իրավունքները խախտելու զոհեր: Մենք ձգտում ենք տարածել մարդու իրավունքների և ազատությունների արժեքները: Հասարակությունում խաղաղ մթնոլորտ ստեղծելու միակ միջոցը ժողովրդավարությունն է»,- ասել է նա: Դիչերը նաև անդրադարձել է մայրենի լեզվի դասընթացներ անցկացնելու թեմային, որոնք սկսվել են հայկական դպրոցում այս տարվանից: «Որոշումներ ընդունելով` մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր երեխա անկախ անձնավորություն է»,- նշել է թուրք նախարարը: Ինչ վերաբերվում է բուհական ընդունելության քննաթերթիկներում կրոնական թեմաներով հարցեր ներառելուն, Դիչերը հայտարարել է. «Այդ հարցը սխալ է ընկալվում հասարակությունում: Խոսքը չի գնում կոնկրետ կրոնի մասին: Ազգային փոքրամասնությունների դպրոցներն ավարտած դիմորդները կպատասխանեն այն հարցերին, որոնք կհամապատասխանեն նրանց դպրոցական ծրագրին»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |