Դպրոցներում կդասավանդվեն «Ազգային երգ ու պար» և «Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաները

Դպրոցներում կդասավանդվեն «Ազգային երգ ու պար» և «Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաները

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2014-15 ուս. տարվանից սկսած կդասավանդվեն «Ազգային երգ ու պար» և«Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով` այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած

մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում:

Փոխնախարարը նշեց, որ Հանրապետության դպրոցներում դասավանդում են արվեստի վերաբերյալ մի քանի առարկաներ, սակայն դրանք ֆակուլտատիվ բնույթ են կրում, չկան համապատասխան ձեռնարկներ:

2013 թ-ին կմշակվի համապատասխան ուսումնական ծրագիր, կգրվեն դասագրքեր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---