ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԵՆ ԵՂԵԼ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԵՇՏ21 հունիսի 2005 - 09:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի փարիզյան հանդիպումներն առաջադիմական են եղել, սակայն ոչ հեշտ: Այս մասին, վկայակոչելով Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովին` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թայիր Թագիզադեն, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ հունիսի 17-ին Փարիզում` Մամեդյարով-Օսկանյան եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափում կայացած բանակցությունների ընթացքում քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի կողմից ավելի վաղ ասված հակամարտության կարգավորման 7-9 հայտնի ուղղությունները: Դրանք են ` «գրավյալ տարածքներից զորքի դուրսբերումը, տարածքների ազատումը, խաղաղարար ուժերի մուտքը եւ այլն»: Բանակցությունները դիտվում են որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փարիզյան գործընթացի շարունակությունը: Հանդիպմանը ձեռք է բերվել նաեւ տարածաշրջան միջնորդների հերթական այցի մասին պայմանավորվածություն: Այն նախատեսված է հուլիսի կեսերին, տեղեկացրել է Թ.Թագիզադեն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |