Կարեն Աղամալյան. ԵԱ աչքի ընկավ մրցավարության բարձր մակարդակով![]() 21 դեկտեմբերի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորությամբ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճեցին երեք մեդալ (Կորյուն Սողոմոնյան` ոսկե, Արամ Ավագյան` արծաթե և Նարեկ Աբգարյան` բրոնզե), նշեց, որ առաջնությունն աչքի է ընկել մրցավարական բարձր մակարդակով: «Ես այսքան ժամանակ բռնցքամարտի մեջ եմ, բայց վերջին 10-15 տարիներում նման լավ մրցավարություն չէի տեսել: Շատ լավ էին աշխատում մրցավարները, և «չէին խանգարում» և ոչ մի մարզիկի»,- նշեց Աղամալյանը: Ըստ նրա, այդ Եվրոպայի առաջնության մասնակիցների 90% կազմում է ազգային թիմի կորիզը, սակայն պետք է դեռ շատ աշխատել ու ապացուցեն իրենց տեղը հավաքականում: «Հունվարին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որից հետո թիմի մի մասը ելույթ կունենա Բուլղարիայի, մյուս կեսն էլ Չեխիայի միջազգային մրցաշարերում: Ապա արդեն ելույթ կունենանք Եվրոպայի առաջնությանը»,- ավելացրեց մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |