Ռեբեց. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հեռանկարային է Հայաստանի համար21 դեկտեմբերի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը գտնում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը հեռանկարային է մեր հանրապետության համար: «Մեր կարծիքով, սա շատ հեռանկարային նախագիծ է, որը բխում է միջազգային տրանսպորտային միջանցնքների տրամաբանությունից և թույլ կտա Հայաստանին դուրս գալ դեպի Պարսից ծոց, և այնուհետև՝ Եվրոպա»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Ինչպես հայտնել է Վիկտոր Ռեբեցը, արդեն նախնական գնահատական կա այս նախագածի իրականցման հարցում, նրա պահանջված լինելու առումով՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը: «Որքան գիտեմ, Հայաստանի կառավարությունն արդեն հանձնարարել է կատարել տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ, և շուտով մենք շատ հարցերի պատասխաններ կստանանք»,-ասել է նա: Ըստ փորձագետների, նախագծի իրականացման համար պահանջվում է 1,7-2,8 մլրդ դոլար: Ճանապարհի կառուցումը քննարկվում է այժմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ: Հետաքրքրությունը նախագծի հանդեպ դրսևորել են Համաշխարհային բանկն ու Ասիական զարգացման բանկը: Ներկայումս ողջ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանից իրականացվում է Վրաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են առաջնային նախագիծ, թույլ կտա այլընտրանքային ճանապարհ բացել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |