Վիկտոր Ռեբեց. Հայաստանը շահագրգռված է աբխազա-վրացական երկաթուղային միջանցքի գործարկման հարցում![]() 21 դեկտեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Աբխազական երկաթուղու բացման մեջ, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Մեզ համար չափազանց կարևոր է, որ այդ թեման դարձել է Վրաստանի պաշտոնատար անձանց և հանրային քննարկումների առարկա, կա նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Անհրաժեշտ է մերձեցման քաղաքականություն, և լուծում կգտնվի»,- դեկտեմբերի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է նա: Դրա հետ կապված Ռեբեցը հավելել է, որ տեխնիկական բնութագրերի տեսանկյունից երկաթուղային հաղորդակցության բացման համար գրեթե ոչ մի խնդիր չկա, բացառությամբ մեկ կամրջի, քանի որ ողջ ենթակառուցվածքը գտնվում է աշխատանքային վիճակում: Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Վրաստանի ռեինտեգրացիայի նոր նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարեց, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը «Աբխազիայի մեկուսացումը վերացնելու ռազմավարության» շրջանակներում: Աբխազական երկաթուղու գործարկումն իրատեսական կլինի, եթե Ռուսաստանը ցանկանա զարգացնել հարաբերությունները նոր վրացական կառավարության հետ: Երկաթուղու աբխազա-վրացական հատվածի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դա Ռուսաստան տանող ամենակարճ և էժան ճանապարհն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |