Արման Մելիքյան. Սերժ Սարգսյանի ելույթում շարքային քաղաքացուն հուզող ոչ մի կետ չկար![]() 21 դեկտեմբերի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է 2013 թվականի նախագահական ընտրություններում, թե՝ ոչ: Անդրադառնալով ԲՀԿ հայտարարությանը, նա նշեց, որ թեև Ծառուկյանի հայտարարությունը անակնկալի բերեց շատերին, բայց ԲՀԿ-ի հարաբերությունները գործող նախագահի հետ մնացին նույնը: Այս ենթատեքստում, Մելիքյանը դժվարացավ նաև նշել վարչապետի պաշտոնի շուրջ պտտվող խոսակցությունները համապատասխանում են իրականաությանը , թե ՝ ոչ.«Տիգրան Սարգսյանը բիզնեսի մարդ չէ: Կուլիսային պայմանավորվածությունը միայն բիզնեսի հարց է լուծում, եթե այդպես լինի մենք կունենանք բիզնեսմեն վարչապետ»: Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ այն սովորական համագումար էր, իսկ Սերժ Սարգսյանի ելույթում շարքային քաղաքացուն հուզող ոչ մի կետ չկար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |