Լիդիա Լոուսոն. Հայաստանում ԸՕ գործնական կիրառման խնդիր կա![]() 21 դեկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրական օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության եզրակացության մեջ: Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընտրական օրենսգիրքը, չնայած որոշ դիտողությունների, լիարժեք նկարագրում է ընտրական բոլոր գործընթացները և թույլ է տալիս անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Ըստ կենտրոնի ամերիկացի փորձագետ Լիդիա Լոուսոնի՝ Հայաստանում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, կա ԸՕ-ի՝ գործնականում կիրառման խնդիր: «Դա կարող է վատ անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա և բացթողումների պատճառ դառնալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն իր հերթին նկատեց, որ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցները դեռ նախընտրական շրջանում պետք է թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնեն ու արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ճանաչեն արդյունքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |