Հայաստանում մեկնարկում է 2013-2015թթ. «դպրոցական սնունդ» ռուսական մարդասիրական ծրագրի երկրորդ փուլը21 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը դաշնային բյուջեից կհատկացնի մինչև 10 մլն դոլար որպես ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամում կամավոր ներդրում` 2013-2015թթ. Հայաստանում դպրոցական սնունդի համակարգի զարգացման նախագծի իրագործման համար: Հատկացումն առաջարկվում է ուղորդել Հայաստանում կայուն դպրոցական սնունդի համակարգի զարգացման նախագծի երկրորդ փուլին, որը կիրագործվի Հայաստանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի և «Ռոսհամագործակցության» դաշնային գործակալության կողմից: Նախագծի իրագործման շրջանակներում ենթադրվում է առաքել մինչև 5508 տոննա ռուսական արտադրության պարենամթերք, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը դպրոցական սնունդի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի մշակման հարցում: Հայաստանում ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի և Ռուսաստանի համատեղ նախագիծը մեկնարկել է 2010-ին: Ծրագրի երկրորդ փուլի կատարումը կիրականացվի ՌԴ գյուղատնտեսության նախարարության մասնակցությամբ: Դպրոցական սնունդով կապահովվեն 6 մարզերի 700 դպրոցների մոտ 50 հազար աշակերտներ: Դպրոցականների նախաճաշի համար պարենամթերքը կմատակարարի ռուսական Միավորված հացահատիկային ընկերությունը, հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |