Պատրիկ Մունիե-Լոմպրեն. TWINNING և ТAIEX ծրագրերն ուղղված են ԵՄ հետ Հայաստանի օրենսդրության մոտարկմանը21 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - TWINNING և ТAIEX գործիքները նպաստում են ՀՀ և ԵՄ անդամ-երկրների հանրային կառավարման մարմինների անմիջական համագործակցությանը և օժանդակում ՀՀ օրենսդրության մոտարկմանը ԵՄ չափանիշներին: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է SATTO` «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնին` TWINNING և ТAIEX գործառույթների իրականացմանը» ծրագրի ղեկավար Պատրիկ Մունիե-Լոմպրենը: Նրա խոսքով, Հայաստանի պետական կառույցների հետ ԵՄ փորձագետների խորհրդատվական աջակցությունը կոչված է աջակցել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ իրականացվող բանակցությունների գործընթացին: Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հաղորդել է, որ 2009-ից Հայաստանում իրականացվել են ТAIEX ավելի քան 70 ծրագրեր, իրագործման գործընթացում են գտնվում TWINNING 18 ծրագրեր: Այդ ծրագրերի թիրախային ուղղությունների շարքում նա նշել է սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության պաշտպանության, հարկային և մաքսային վարչարարության բարելավման ոլորտները: TWINNING և ТAIEX ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն եվրո: Գարեգին Մելքոնյանը նաև հավելել է, որ 2013-2014թթ. Հայաստանում կշարունակվի TWINNING և ТAIEX նոր ծրագրերի մշակումը և իրագործումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը |