ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԼՂՀ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրել ժողովրդավարական նորմաներին համապտասխանող ազնիվ ու արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասվում է միջազգային դիտորդների կողմից Ստեփանակերտում ստորագրված փաստաթղթում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Դիտորդները արձանագրել են, որ ընտրողների գրանցման եւ ընտրությունների կազմակերպման ընթացքում, ինչպես նաեւ ձայների հաշվարկի ու քվեարկությունների արձանագրությունները ԸՀ տեղափոխելու գործընթացում էական խախտումներ չեն եղել: Ընտրությունների գործընթացին հետեւել են ավելի քան 130 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---