ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ21 հունիսի 2005 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից դիտորդները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Ինչպես ասվում է ռուս դիտորդների հայտարարությունում. «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները եղել են ժողովրդավարական, թափանցիկ, ազատ, անկախ, օրինական, Լեռնային Ղարաբաղի Ընտրական Օրենսգրքին եւ միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխանող»: Ինչպես նշվում է հայտարարությունում, ընտրությունները ցուցադրեցին ԼՂՀ ժողովրդի անհողդողդ ձգտումը` ուղղված ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի ամրապնդմանը, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դինամիկ զարգացմանը: «ԼՂՀ ժողովրդավարական ձեռքբերումներն աջակցություն եւ ճանաչում են պահանջում քաղաքակիրթ համաշխարհային հասարակության կողմից, ինչը կնպաստեր հակամարտության շուտափույթ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը, կհամապատասխաներ տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր ժողովրդների իրական շահերին», - ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |