ԱՄՆ-ում հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով

ԱՄՆ-ում հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջին արևմուտքում և Մեքսիկական ծոցի ափերին հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով, հայտնում է NBC News-ը:

Դեկտեմբերի 20-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի լույս 21-ի գիշերը) շուրջ 400 հազար տներ առանց հոսանքի էին մնում ավելի քան 10 նահանգներում:

Ձյան առատ տեղումների պատճառով Այովա, Կանզաս, Միսսուրի և Նեբրասկա նահանգներում դասերը դպրոցներում չեն կայացել Խափանվել է նաև օդային տրանսպորտի աշխատանքը: Չիկագոյի օդանավակայանում մոտ 600 չվերթ է հետաձգվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---