ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է21 հունիսի 2005 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Բանակցային գործընթացում յուրաքանչյուր կողմ իրավասու է խոսել ցանկացած հարցի մասին: Սակայն, դա չի նշանակում, որ մի կողմի ներկայացրած առաջարկն ինքնաբերաբար օրակարգային է դառնում, եւ դա չի նշանակում, որ դրա շուրջ կա որեւէ համաձայնություն` նույնիսկ նախնական»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի շուրջ հստակ է. «առաջնայինը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»: «Եվ քանի դեռ չկա պարզություն ու համաձայնություն այս հարցի վերաբերյալ, վաղաժամ է որեւէ այլ խնդիր քննարկելը»,-ընդգծել է Համլետ Գասպարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |