ԼՂՀ ճանաչումը՝ Հայաստանի առաջ դրված ամենակարևոր խնդիր

ԼՂՀ ճանաչումը՝ Հայաստանի առաջ դրված ամենակարևոր խնդիր

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելն է, և, ըստ նրա, այդպես կլինի, քանի դեռ Արցախը չի դարձել բանակցային սուբյեկտ: Այս մասին ՀՀԿ պատգամավորն ասաց այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նկատեց, որ «Ժառանգության» համար անընդունելի են «Մադրիդյան սկզբուբնքներ»-ը և ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակացությունների սեղանի շուրջ: Արտակ Զաքարյանն ասաց, որ ԼՂ-ն ՀՀԿ օրակարգի ամենակարևոր խնդիրն է և իրենք հասնելու են նրան, որ այնդառնա ՄԱԿ-ի անդամ: «Այսօր ԼՂՀ կագավիճակը բեկելու ավելի քիչ հնարավորություններ կան: Իսկ ՀՀ-ն հասել է մի կետի, որ այսօր դժվար է մեր երկիրը դիտարկել որպես սպառնալիք՝ հաշվի առնելով, որ այն կոնֆլիկտի կողմ է: Հակառակը, որպես Հայաստանն ընկալվում է որպես խաղաղության երաշխիք: Իսկ Ադրբեջանը շարունակում է դիտվել որպես սպառնալիք»,- ասաց Արտակ Զաքարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---