Երևանի քաղաքապետը հանդիպել է սոցցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ21 դեկտեմբերի 2012 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ: Կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում և, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին: «Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է և լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ իրեն հատկապես ոգևորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին` Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները: Հանդիպման ավարտին քաղաքապետը ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության և քննարկումների համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |