ՎՈՒԱՄ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵԱՀԿ-ԻՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ22 հունիսի 2005 - 08:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարար Անդրեյ Ստրատանը հանդես է եկել հայտարարությամբ ՎՈՒԱՄ երկրների անունից Վիեննայում ընթացող ԵԱՀԿ կոնֆերանսում, նվիրված անվտանգության հարցերին: Հելսինկիի եզրափակիչ ակտի 30-ամյակին եւ Փարիզի խարտիայի 15-ամյակին նվիրված կոնֆերանսին Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը ՎՈՒԱՄ երկրներում առկա հակամարտությունների առնչությամբ հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ-երկրները պետք է Մոլդովայի արեւելյան մասում, Վրաստանի աբխազական եւ Ցխինվալի շրջաններում, Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունները ընկալեն որպես սպառնալիք կայունությանը եւ զարգացմանը եվրաատլանտայն տարածքում, առավել ակտիվ մասնակցություն բերեն տվյալ հակամարտությունների կարգավորմանը: ՎՈՒԱՄ կազմակերպությունը կոչ է անում կարգավորել այդ հակամարտությունները «միջազգային իրավունքի նորմերի, տարածքային ամբողջականության սկզբունքի եւ պետությունների սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա»: Հայտարարության մեջ ասվում է, որ ՎՈՒԱՄ երկրները «լիովին եւ վճռականորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման հիմքի վրա, ողջունելով կողմերի ակտիվությունը բանակցություններոմ, որոնք անց են կացվում Պրահայի գործընթաց անվանումը կրող հանդիպումների շրջանակում»: Միեւնույն ժամանակ, կարեւորելով «հայ եւ ադրբեջանցի համայնքների միջեւ համագործակցության հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում` Ադրբեջանական Հանրապետության կազմում լինելու պայմանով, կազմակերպությունը կոչ է անում ԵԱՀԿ եւ Մինսկի խմբին ընդլայնել գործունեությունը տվյալ ուղղությամբ»: Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ Փարիզյան խարտիայի դրույթները պահպանելու կարեւորությունը` ՎՈՒԱՄ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման ժամանակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |