Ղարաբաղյան հարցում Թուրքիայի համար օբյեկտիվությունը Ադրբեջանի կործանարար դիրքորոշմանն աջակցելն է

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի համար օբյեկտիվությունը Ադրբեջանի կործանարար դիրքորոշմանն աջակցելն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով իր թուրք գործընկերջ հայտարարություններն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները պետք է փոխվեն` նրանց կողմնակալության պատճառով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Տիգրան Բալայանի խոսքով, Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։

«Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։Թուրքիան առիթը բաց չի թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,-ասել է Բալայանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---