Վարդան Մինասյանը առանձնացնում է հավաքականի լավագույն գոլը21 դեկտեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում պատասխանել է հավաքականի ցնծության պահերի և լավագույն գոլի մասին հարցերին: «Մեր թիմը, որոշ բացառություններով հանդերձ, գրեթե միշտ լավ ֆուտբոլ է խաղացել: Հավաքականը հիմա ունի հստակ խաղաոճ, ինչը շատ կարևոր է: Հետևաբար, չեմ կարող ասել, որ Սլովակիայի հետ խաղում 3-րդ գոլից հետո Ձեր ցնծության պահը բացառություն էր: Հավաքականն ունեցել է նաև այլ լավ խաղեր: Եթե դիտարկենք զուտ կոմբինացիոն առումով, հավաքականի ամենագեղեցիկ գոլը Անդորրայի հավաքականի հետ երևանյան խաղում մեր խփած 2-րդ գոլն էր: Ինձ շատ դուր եկավ նաև նույն 3-րդ գոլը Սլովակիայի հավաքականի դարպասը: Գրեթե նույն ոճի էր նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը Լիտվայի հավաքականի դարպասը: Իսկ ամենակարևորը Հենրիխ Մխիթարյանի 2-րդ գոլն էր Սլովակիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Հենց այդ գոլը բեկումնային եղավ և օգնեց մեղ հաղթանակ տանել», - ասել է մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |