Նարնջագույն ֆլամինգոները հանգրվանեցին Հանրապետական հիվանդանոցի տարածքում

Նարնջագույն ֆլամինգոները հանգրվանեցին Հանրապետական հիվանդանոցի տարածքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում այս ամսվա սկզբին տեղադրված նարնջագույն ֆլամինգոները տեղադրվել են Հանրապետական հիվանդանոցին հարող տարածք: Նշենք, որ ավելի վաղ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասել էր, որ ֆլամինգոները որոշվել է տեղափոխել ավելի նպատակահարմար վայր: Նա հայտնել էր, որ դիտարկվում է տեղափոխման երկու վայր, սակայն հրաժարվել էր նշել, թե որոնք են այդ վայրերը` թողնելով դա որպես հերթական անակնկալ երևանցիներին: Ի դեպ, հիվանդանոցի տարածքում տեղադրված են նաև սպիտակ ֆլամինգոներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---